Արծվաբերդի մասին

Գյուղը նախկինում կոչվել է Ղարաբաղայա, այնուհետև Ղրղի անվանումներով: Արծվաբերդ է կոչվել 1978թ. հունվարից: Գյուղը Բերդից գտնվում է 8 կմ հեռավորության վրա, դեպի հարավ-արևելք, մեկ հիմքի վրա բարձրացող չորս բլրակների միացված տարածքում:
Գյուղը հիմնվել է Ղարաբաղի Ղարաղալու գյուղից եկած տեղահանվածների կողմից:
Գյուղի տարածքը հարուստ է հնություններով՝ Սուրբ Զորավոր եկեղեցի, խաչքարեր, Բերդի ավերակներ, կիկլոպյան հնությունների ավերակներ:
Արծվաբերդում կա երկու դպրոց, մանկապարտեզ, գրադարան, մշակույթի տուն, առևտրի և սպասարկման այլ օբյեկտներ:
Բնակչությունը զբաղվում է հողագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ:
1. Հեռավորությունը Երևանից՝ 219 կմ,
մարզկենտրոնից՝ 86 կմ,
ՀՀ պետական սահմանից՝ 8 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1290 մ
3. Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +29C է, ձմռանը՝ -3 C
4. Պատմամշակութային կոթողներ՝ սբ. Աստվածածին եկեղեցի XIXդ., որը գտնվում է կիսավեր վիճակում: 


                  Մեր հուշարձաները  




Մեր հրաշալի բնութունը








Комментариев нет:

Отправить комментарий